Եվրոպական միության և Ադրբեջանի միջև Անվտանգության երկխոսության յոթերորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ Բաքվում, հայտնել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը։

«Հաջորդ շաբաթ մեր գործընկերությունում կարձանագրվի ևս մեկ կարևոր փուլ. Բաքուն կհյուրընկալի ԵՄ-Ադրբեջան Անվտանգության երկխոսության 7-րդ նիստը», - ասել է նա հինգշաբթի՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Միաժամանակ նա նշել է Բաքվի և Բրյուսելի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Կույունջիչը ընդգծել է 2026 թվականին գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարևորությունը։

«Այս բանակցությունները կստեղծեն համագործակցության ժամանակակից և հավակնոտ հիմք մաքուր էներգիայի, առևտրի, տնտեսական դիվերսիֆիկացման, մարդկանց միջև շփումների և այլ ուղղությունների ոլորտներում», - հավելել է դիվանագետը։

Source: https://news.am/hy/news/1035544