Եվրամիությունն իր պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախապատրաստման շրջանակում դիտարկում է ռուսական «Լուկոյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների դեմ նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով պատժամիջոցների քաղաքականության շուրջ բանակցություններին առնչվող փաստաթղթերին։

Պարբերականի տվյալներով՝ այս նավթային ընկերությունների նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառելու առաջարկներն այժմ քննարկվում են ԵՄ մակարդակով։ Այդուհանդերձ, նոր միջոցների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Politico-ն նշում է, որ Եվրահանձնաժողովը պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը կարող է ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ։

Source: https://news.am/hy/news/1040144