«Դա մեր պահանջն է, դա ճանապարհի հանձնում չէ, այլ սահմանի վերհանում»,- հունիսի 1-ին Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Այսպիսով նա պատասխանել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հռետորական հարցին, թե ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները։
«Պետք չէ մարդկանց ստել»,- հավելել է Սիմոնյանը։
Նշենք, որ նշված ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 44-օրյա պատերազմից հետո, որը Բաքուն սանձազերծել էր Արցախի դեմ։
Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ օրակարգում երբևէ չի եղել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին խոսակցություն։
Source: https://news.am/hy/news/1040107
Armenia
«Դա մեր պահանջն է». ԱԺ խոսնակը մեկնաբանել է Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհների՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։