Չինաստանը վճռականորեն դեմ է Ճապոնիայի տարածքում ԱՄՆ միջին հեռահարության Typhon հրթիռային համակարգերի տեղակայման ծրագրերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից ասիական երկրներում միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայմանը», - ասել է նա՝ այդ համալիրն անվանելով «ռազմավարական հարձակողական զենք»։ Դիվանագետի խոսքով՝ նման գործողությունները վնասում են այլ երկրների անվտանգության օրինական շահերին, ուժեղացնում են ռազմական առճակատումը և մեծացնում սպառազինությունների մրցավազքի ռիսկերը։
Չինաստանի ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ Տոկիոյի պատրաստակամությունը՝ տեղակայելու այդ համակարգերը, վկայում է Ճապոնիայի վերառազմականացումն արագացնելու և «երկարատև պատերազմի» նախապատրաստության մասին։ Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ սա մարտահրավեր է հետպատերազմյան միջազգային կարգին և սպառնում է նոր անկայունություն հրահրել տարածաշրջանում։ Պեկինը Վաշինգտոնին և Տոկիոյին կոչ է արել հրաժարվել նման ծրագրերից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կիոդո» գործակալությունը, ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելիք զորավարժությունների ընթացքում Typhon համալիրները տեղակայել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Կանոյա ավիաբազայում, Կագոսիմա պրեֆեկտուրայում։ Typhon-ի հետ միասին զորավարժությունների ընթացքում կտեղակայվեն նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Source: https://news.am/hy/news/1037543
Չինաստանը դեմ է Ճապոնիայում ԱՄՆ հրթիռային համակա
Չինաստանը դեմ է Ճապոնիայում ԱՄՆ հրթիռային համակարգերի տեղակայմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։