Ծովային շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) արդեն կալանել են Իրանի հետ կապված 108 առևտրային նավ։ Այդ մասին հայտնել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունից։

«Մայիսի 26-ի դրությամբ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 108 առևտրային նավ», — ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Հստակեցվել է, որ դա արվել է պահանջների պահպանությունն ապահովելու համար։

CENTCOM-ի մամուլի ծառայությունը մայիսի 23-ին հայտնել էր, որ շրջափակման սկզբից ամերիկյան ռազմածովային ուժերը վերաուղղորդել են Իրանի հետ կապված 100 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ և այնտեղից։

Source: https://news.am/hy/news/1038661