Իրանն ու Օմանը քննարկում են մշտական վճարների համակարգի ստեղծումը, որը կամրապնդի Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։
«Իրանն ու Օմանը պետք է մոբիլիզացնեն բոլոր ռեսուրսները՝ թե՛ անվտանգության ապահովման, թե՛ նավագնացության առավել արդյունավետ կառավարման համար», — նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։
Դիվանագետը պարզաբանել է, որ այս համակարգի պահպանումը ծախսեր է պահանջում, ուստի նրանք, որոնք շահում են նավերի անցումից, պետք է ներդնեն իրենց բաժինը։ Նա նաև հավելել է, որ համակարգն ինքնին բավականաչափ թափանցիկ կլինի բոլոր մասնակիցների համար։
Source: https://news.am/hy/news/1037509
Bloomberg․ Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի
Bloomberg․ Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավերի վճարման համակարգը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։