Գազի հետ կապված ոչ մի խնդիր չկա, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում օրոք գազի գինը չի թանկացել, մնացած բոլոր ղեկավարների օրոք, որոնք իբր թե մոտ են եղել Ռուսաստանի հետ, իրանց օրոք գազը թանկացել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, Նոր Ն որքում ՔՊ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է արցախցիներին, որ պատերազմում չեն զոհվել կամ չեն վիրավորվել, Պապոյանն ասաց. «Այդ դրվագը հետևյալ մարդկանց մասին է: Պատերազմը սկսելուց անմիջապես հետո ղարաբաղյան էլիտան, որն ամենաշատն է թալանել Ղարաբաղի ժողովրդին, նստել է ջիպերը և փախել է, եկել է Հայաստանի Հանրապետություն։ Թանկարժեք ջիպերի տասնյակ կիլոմետրերով կալոնա է եղել, այդտեղ չի եղել որևէ 06, եղել է ջիպերի կալոնա։ Դրանք փախել, եկել են այստեղ, կաֆեներում նստել են, ժողովրդին ու մեր զինվորներին թողել են այնտեղ մենակ, ու այսօր հենց դրանց նկատի ունի Նիկոլ Փաշինյանը Հիմա էլի ասում են՝ մենք նստենք Երևանում կաֆեներում, մեր ջիպերի մեջ, թող այս երեխեքը էլի գնան զոհվեն։ Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, դու ո՞վ ես, այ պիղծ, դու ո՞վ ես, որ փախնես ու մյուսներին ասես՝ ինչու չեք զոհվում»։
Պապոյանը հայտարարեց. «Մենք կլինենք՝ կինի խաղաղություն, դրանք կգան՝ կլինի պատերազմ։ Դրա երաշխիքն այն է, որ 2.5 տարի է Հայաստանի սահմաններին կրակոց չկա։ Միայն խաղաղության ժամանակ է, որ հնարավոր է բոլոր հարցերը լուծել, այդ թվում գերիների։ Նրանք, ովքեր հակառակն են ասում, իրենք ընդամենը գերեզմանների թիվը ուզում են շատացնել, որովհետև մենակ այդ գերեզմանների թիվը շատացնելով է հնարավոր նոր ջիպեր առնել, Հյուսիսային պողոտայում նոր տներ առնել, Կասկադում նոր կաֆեներ առնել։
Մենք ասում ենք չէ, չի լինելու, հերիք եղավ, 30 տարի կերաք էս ժողովրդին, մեղք չի՞ էս ժողովուրդը»։
Ինչ վերաբերում է քննադատությանը, որ ՔՊ–ականներն էլ պատերազմի ժամանակ չեն մեկնել ռազմաճակատ ու չեն զոհվել, Պապոյանն ասաց. Նիկոլ Փաշինյանի որդու կողքը մեջք մեջքի նստած զինվորը խրամատում զոհվել է։ Այսինքն երազում եք, որ 10 սանտիմետր այս կողմ կպնե՞ր։ Այդ մարդիկ դա են ուզում։ Նիկոլ Փաշինյանը իր տղային ուղարկել է ամենավտանգավոր տեղը։
Մենք ասում ենք, չպիտի ոչ մեկ զոհվի, իրենք ասում են ՝ մենք պիտի նստենք Կասկադի կաֆեում կոֆե խմենք, նստենք ջիպը, մյուսները գնան զոհվեն։ Դրա համար ստանալու են պատասխան, հեսա անցողիկ շեմը չեն հաղթահարելու, ու կտեսնենք, թե մենք ինչքան ձայն ենք տանելու»։
Ինչ վերաբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգույի հայտարարությանը, որ Հայաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական, Պապոյանն ասաց. «Ռուսաստանի առանձին պաշտոնյաներ միշտ էլ երբեմն արել են հայտարարություններ, որոնք չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարգավիճակից և Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հարաբերությունների մակարդակից և նրանց խոսակցության բովանդակությունից»։
Source: https://news.am/hy/news/1037497
Armenia
Այդ հայտարարությունները չեն բխում ՀՀ–ի և ՌԴ–ի ղեկավարների խոսակցության բովանդակություն. Պապոյանը՝ Շոյգուի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։