Ավստրալիայի բնակչության թիվը գերազանցել է 28 միլիոնը։ Այս մասին են վկայում Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի (ABS) տվյալները։
Գերատեսչության գնահատականներով՝ այս խորհրդանշական շեմը հաղթահարվել է հունիսի 2-ի առավոտյան։ Միջին հաշվով՝ յուրաքանչյուր 75 վայրկյանը մեկ երկրի բնակչությունն ավելանում է մեկ հոգով։
Վիճակագրական բյուրոյից նշում են, որ աճն ապահովվում է ինչպես բնական հավելաճի, այնպես էլ միգրացիայի հաշվին։ Ըստ վիճակագրության՝ Ավստրալիայում յուրաքանչյուր 2 րոպե 16 վայրկյանը մեկ երեխա է ծնվում, ամեն 59 վայրկյանը մեկ երկիր է ժամանում նոր մշտական բնակիչ, իսկ մոտավորապես յուրաքանչյուր 2 րոպե 35 վայրկյանը մեկ մեկ հոգի մեկնում է արտերկիր՝ մշտական բնակության։
2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ավստրալիայի բնակչությունը կազմում եղել է 27,7 միլիոն մարդ։ Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 423,6 հազարով, ընդ որում՝ աճի հիմնական աղբյուրը շարունակել է մնալ զուտ արտաքին միգրացիան։
Ավստրալիան 2024 թվականին հատել է 27 միլիոնի սահմանագիծը։ Ժողովրդագիրների կանխատեսումներով՝ հաջորդ տասնամյակի սկզբին երկրի բնակչությունը կարող է հասնել 30 միլիոնի։
Source: https://news.am/hy/news/1040126
World
Ավստրալիայի բնակչությունն առաջին անգամ գերազանցել է 28 միլիոնը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։