Ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունի, էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն, և ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մայիսի 28-ին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Քաղաքական գործիչն անդրադարձավ իր հասցեին հնչող որակումներին և մանրամասնեց իր մականվան պատմությունը՝ նշելով, որ երիտասարդ տարիներին եղել է ուժեղ և աչքի ընկնող, իսկ իրեն ճանաչելու համար ասել են «Դոդենց Գագոն» կամ «Դոդի Գագոն»: Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ դա գալիս է իր տոհմից, քանի որ իր ցեղի մեջ մեծ ամաններով են հաց կերել, որոնք կոչվել են «դոդի ամաններ», և դրանում որևէ վատ բան չկա: Միևնույն ժամանակ Ծառուկյանը նշեց, որ մարդկանց 100 տոկոսն իրեն բոլորովին այլ կերպ է դիմում. «Բայց իմ հիմնականը, որ ինձ ասում են, բոլորը 100%-ով ասում են՝ թագավոր, էդ ինչի՞ չեն ասում»:
Source: https://news.am/hy/news/1039071
Armenia
Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։