2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փոխհատուցելու նպատակով, գրում է Armlur.am–ը։
Սա արվում է, որպեսզի մինչև հունիսի 7-ի ընտրությունները առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագիրը աշխատի, որ մարդիկ ՔՊ-ից գոհ լինեն, գնան ընտրության։ Թե հետո ինչ կլինի, պարզ չէ։
Կառավարության նախորդ շաբաթվա որոշումը փաստացի արձանագրում է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ դեղորայքի համար նախատեսված բյուջեն բավարար չի եղել, և կառավարությունը ստիպված է եղել դիմել պահուստային ֆոնդի միջոցներին։
Այդ ֆոնին, սակայն, իշխանությունները շարունակում են հանրությանը ներկայացնել առողջապահական ապահովագրության համակարգը որպես «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» բարեփոխում։
Մինչդեռ դեղորայքային ծախսերի նման արագ սպառումը վկայում է ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ ոլորտային պլանավորման և կառավարման խորքային բացերի մասին։
2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը հերթական անգամ ստիպված եղավ պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոց հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ դեղորայքային արդեն կատարված ծախսերը փակելու համար։
Հիշեցնենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար իշխանությունները նախկինում ևս դիմել են թե՛ պահուստային ֆոնդի միջոցներին, թե՛ արտաքին վարկային ռեսուրսների ներգրավմանը։
§ 2024 թվականին հայտարարվեց, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ներգրավել 102 մլն եվրոյի վարկային միջոց։ Այդ մասին գրել էր նաև ArmLur.am-ը՝ «Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համար» հրապարակման մեջ։ Հոդվածում ներկայացված էին նաև վարկի պայմանները՝ լողացող տոկոսադրույքով և լրացուցիչ վճարներով։
Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ կառավարությունը կրկին ստիպված է դառնում օգտագործել պահուստային ֆոնդի միջոցները՝ դեղորայքային ծախսերը փակելու համար։
Մինչդեռ հանրությանը շարունակվում է ներկայացվել «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» համակարգի պատկեր։
Սակայն երբ համակարգը դեռ մեկնարկային փուլում արդեն պահանջում է՝
ապա խոսքն արդեն ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ առողջապահական ֆինանսավորման համակարգային ճգնաժամի ռիսկերի մասին է։
Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։ Երբ դեղորայքային քաղաքականությունը ֆինանսապես «չի դիմանում» դեռ տարվա առաջին կեսին, հասարակությունը իրավունք ունի ստանալու ոչ թե հերթական գեղեցիկ ձևակերպումները, այլ հստակ պատասխաններ՝ ինչպես է ապահովվելու համակարգի երկարաժամկետ կայունությունը։
Իսկ իրականում հունիսի 7-ի ընտրություններից հետո ԱՀԱ համակարգի տապալման ռիսկերը շարունակ աճում են։
Source: https://news.am/hy/news/1038178
World
Առողջապահության ապահովագրության համար գումարները չեն հերիքում. Պահուստային ֆոնդից ևս 65 մլն դրամ է հատկացվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։