Մայիսի 31-ին՝ 17:05-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի 22-րդ փողոցում գտնվող այգում քաղաքացին ընկել է քարերի մեջ և չի կարողանում շարժվել։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում է փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քաղաքացին ձորն իջնելիս վնասել է ոտքը, ունի կոտրվածք․ տեղանքի դժվարարնցանելիության պատճառով անհրաժեշտ է օգնություն։
Փրկարարները քաղաքացուն բարձրացրել են ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։
Source: https://news.am/hy/news/1039849
World
Արգել գյուղում քաղաքացին ձորն իջնելիս կոտրել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։