Մոտ ժամանակներս «Արարատցեմենտ» գործարանը կդառնա պետական։ Դրա մասին մայիսի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում ներկայումս իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Այդ ո՞վ է այնտեղ ճնշում գործադրում գործարանի աշխատակիցների վրա։ Ես ձեզ (աշխատակիցներին - խմբ.) թույլ եմ տալիս հակազդել ձեր իրավունքի վրա գործադրվող ցանկացած ճնշման, ընդհուպ մինչև այն, որ դուք կարող եք հրապարակային ակցիաներ անցկացնել:
Երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ասում էին, որ մարդկանց վրա ճնշում են գործադրում, ես հայտարարեցի, որ նրանցից ոչ մեկը չի աշխատելու կոմբինատում, և իմ հայտարարությունից մեկ ամիս անց նրանցից ոչ մեկն այնտեղ չէր աշխատում։
Մինչ օրս նրանք ներման խնդրանքներ են գրում, որպեսզի ես նրանց վերականգնեմ աշխատանքի։ Բայց ես ասացի, որ ձեզ ներում չկա. ինչպիսի բոմժեր կայիք, այդպիսի բոմժեր էլ կշարունակեք մնալ:
Ես նախազգուշացնում եմ «Արարատցեմենտ» գործարանի այն պաշտոնյաներին, ովքեր փորձում են ճնշում գործադրել աշխատակիցների վրա. նայեք լավ տղաների օրինակին և խղճացեք ձեզ։ Ձեզ անգամ հնարավորություն չեմ տա ներման խնդրանքներ գրել»,- նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» գործարանի սեփականատերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։
Source: https://news.am/hy/news/1038938
Armenia
«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները կարող են հրապարակային ակցիաներ իրականացնել. Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։