ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնք նախատեսում են համայնքների միավորման նոր ծրագրեր:

Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.

Ստեփանավան (Լոռի). միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը և Լոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:

Գորիս (Սյունիք). միավորվում են Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:

Եղեգնաձոր (Վայոց ձոր). միավորվում են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:

Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձևավորելով 3 խոշորացված միավոր:

Source: https://news.am/hy/news/1037561