Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է «գործը հասցնել ավարտին», եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն այնպիսի գործարքի կնքման, որը կերաշխավորի, որ Թեհրանը երբեք չի ստանա միջուկային զենք։ Դրա մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Այնպես որ, կա՛մ մեր բանակցողները ձեռք կբերեն հաստատուն երաշխիքներ առ այն, որ նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք, կա՛մ մենք ստիպված կլինենք վերադառնալու պաշտպանական գերատեսչություն և ռազմական ճանապարհով ավարտելու այս աշխատանքը. մենք պատրաստ ենք երկու սցենարին էլ»,- ընդգծել է Հեգսեթը Սպիտակ տանը Նախարարների կաբինետի ամենամսյա նիստի ժամանակ։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի սահմանած կոշտ ծովային և տնտեսական շրջափակումը լիովին կաթվածահար է արել իրանական նավահանգիստները, և հենց այդ զանգվածային ռազմական ճնշումն է ստիպել Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Այս ընթացքում մենք համաշխարհային մակարդակի շրջափակում ենք հաստատել. նրանք ոչինչ չեն կարող ներմուծել իրանական նավահանգիստներ, ոչ էլ արտահանել այնտեղից։ Հետախուզության տվյալներից մենք հստակ գիտենք, որ նրանց տնտեսությունը հսկայական կորուստներ է կրում, չէ՞ որ այս ծովային զարկերակները նրանց կյանքի գլխավոր աղբյուրն են»,- հայտարարել է Հեգսեթը։
Source: https://news.am/hy/news/1038920
World
ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով «գործը հասցնել ավարտին», եթե Իրանի հետ բանակցությունները տապալվեն. Փիթ Հեգսեթ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։