ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի դիտարկում Գրենլանդիայի նկատմամբ ուժ կիրառելու հնարավորությունը։ Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հովերին։
«Նախագահն այլևս չի դիտարկում ուժի կիրառումը։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները», — նշել է նա։
Դիվանագետը նշել է, որ լավատեսորեն է նայում Գրենլանդիայի հարցով խմբի աշխատանքին։ Նրա խոսքով՝ այն կարող է գտնել այնպիսի լուծում, որը հաշվի կառնի Սպիտակ տան անվտանգության ոլորտի մտահոգությունները, ինչպես նաև Գրենլանդիայի և Դանիայի դիրքորոշումը։ Հովերին հավելել է, որ նման լուծումը պետք է կղզու բնակիչների համար բացի լայն տնտեսական հնարավորություններ։
Source: https://news.am/hy/news/1037389
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թրամփը հրաժարվել է Գրենլա
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան գրավելու մտքից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։