ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը։ ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստանում էին «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ ապահովելու շարունակական տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։
«Սարջենթ և Լունդի» ընկերությունը, աշխատելով ՀՀ պաշտոնյաների հետ, ավարտին է հասցրել ՀԱԷԿ-ը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։
«Հիմնական դիտարկումներ․ -Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները, -տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ, ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները, -դիտարկվել են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելուց հետո փոխարինող կարողություններ ձևավորելու տարբերակները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Source: https://news.am/hy/news/1037472
Armenia
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։