Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է մոտ 3,3 հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը։
«Իրանի հարձակումը մեզ համար ամենավատ սցենարն էր, բայց, կարծում եմ, մենք շատ լավ կարողացանք դիմակայել։ Մենք ստեղծել ենք բավական հուսալի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ։ [Իրանական] հրթիռների և անօդաչուների ընդհանուր թիվը, որոնք 40 օր [պատերազմի] ընթացքում և դրանից հետո ուղղված էին ԱՄԷ-ի դեմ, կազմում է մոտ 3 300»,- ասել է նա Պրահայում GLOBSEC Forum միջազգային անվտանգության համաժողովի ընթացքում։ Գարգաշի պնդմամբ՝ այդ հրթիռների և անօդաչուների միայն մոտ 4 տոկոսն է հասել ԱՄԷ-ի տարածքում գտնվող թիրախներին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածելով Իսրայելին։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցած երկրների հետ կապված նավերի համար։
Source: https://news.am/hy/news/1037535
ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը էմիրաթների տարածքի
ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը էմիրաթների տարածքի ուղղությամբ արձակել է 3,3 հազար հրթիռ և անօդաչու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։