Խաբեբաները, որոնք ներկայանում են որպես իրանական իշխանությունների ներկայացուցիչներ, նամակներ են ուղարկում նավագնացային ընկերություններին՝ առաջարկելով վճարի դիմաց ապահովել անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել են ծովային անվտանգության ոլորտում մասնագիտացած Ambrey ընկերությունում։
«Ambrey-ն բացահայտել է խարդախ հաղորդակցությունների կայուն արշավ, որի շրջանակում խաբեբաները ներկայանում են որպես իրանցի պաշտոնյաներ և կրիպտոարժույթով վճարումներ են պահանջում Հորմուզի նեղուցով տարանցման թույլտվության համար։ Այս գործունեությունը ցույց է տալիս խաբեբաների աճող հնարամտությունը և ստեղծում է ֆինանսական, օպերացիոն, ինչպես նաև անվտանգության ռիսկեր նավագնացային ընկերությունների և նավերի անձնակազմերի համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Ընկերությունում նշել են, որ «նամակներում, որոնք իբր ուղարկվել են իրանցի պաշտոնյաների կողմից, պահանջվում են միլիոնավոր դոլարների կրիպտոարժութային վճարումներ՝ նեղուցով տարանցման թույլտվության դիմաց»։ Բացի այդ, խաբեբաները փորձել են «ստանալ տեղեկություններ, որոնք թույլ կտան անմիջական կապ հաստատել անձնակազմի անդամների հետ և բացահայտել նրանց ինքնությունը»։
Ambrey-ում հավելել են, որ «այս կեղծ էլեկտրոնային նամակների հնարավոր զոհերը վտանգում են ոչ միայն ֆինանսական կորուստներ կրել վճարումներ կատարելու հետևանքով, այլև վտանգի ենթարկել իրենց կյանքը՝ փորձելով անցնել Հորմուզի նեղուցով՝ «առանց իրանական իշխանությունների թույլտվության, որոնք ուժ են կիրառել առևտրային նավերի դեմ՝ չթույլատրված տարանցումը կանխելու համար»։
Source: https://news.am/hy/news/1037538
Ambrey. խաբեբաները, որոնք ներկայանում են որպես Ի
Ambrey. խաբեբաները, որոնք ներկայանում են որպես Իրանի իշխանություններ, գումար են վերցնում Հորմուզով անցնելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։