Կանադայի Ալբերտա նահանգի վարչապետ Դանիել Սմիթը մայիսի 21-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին կանցկացվի հանրաքվե՝ տարածաշրջանի՝ Կանադայից անջատվելու հարցով։

«Ես կխնդրեմ մեր կառավարությանը հոկտեմբերի 19-ին նախատեսված և ավելի վաղ հայտարարված հանրաքվեի քվեարկությանը ավելացնել լրացուցիչ հարց», — ասել է նա տեսաուղերձում, որը հրապարակել է Կանադայի հանրային հեռարձակող կորպորացիան (CBC)։

Նա հավելել է, որ նահանգի բնակիչներին կառաջարկեն պատասխանել, թե արդյոք Ալբերտան պետք է մնա Կանադայի կազմում, թե տարածաշրջանի իշխանությունները պետք է սկսեն երկրի սահմանադրությամբ նախատեսված պարտադիր նահանգային հանրաքվե անցկացնելու իրավական ընթացակարգը։

Source: https://news.am/hy/news/1037393