Իրանը շաբաթ օրը Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի այցի ընթացքում ներկայացրել է երկու առաջարկ, հաղորդել է Al Arabiya-ն՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Թեհրանն առաջարկել է կրկին բացել Հորմուզի նեղուցը՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից փոխհատուցում վճարելու դիմաց։ Թեհրանը նաև պահանջել է, որպեսզի մինչև որևէ համաձայնագրի ստորագրումը քննարկումներ անցկացվեն պատժամիջոցների մեղմացման և իրանական միջոցների սառեցման վերացման վերաբերյալ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին շաբաթ օրը հայտարարել է, որ «մենք երկուսս էլ շատ հեռու ենք և շատ մոտ ենք համաձայնության»՝ հավելելով, որ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի՝ Թեհրան այցի նպատակը Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձների փոխանակումն էր։
Նա նշել է, որ Թեհրանը ներկայում կենտրոնացած է Վաշինգտոնի հետ փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքն ավարտելու վրա։
Դիվանագիտական ճնշումը գործադրվել է էսկալացիայի վերսկսված մտավախությունների ֆոնին։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Սպիտակ տունը դիտարկում է Իրանի դեմ նոր ռազմական հարվածների հնարավորությունը, եթե բանակցությունները ձախողվեն։
Source: https://news.am/hy/news/1037793
World
Al Arabiya. Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ փոխհատուցման դիմաց
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։