Աֆղանստանում աղջիկների ամուսնության համար նվազագույն տարիքային շեմը չեղարկելու մասին լրատվամիջոցների հաղորդումներն անվանել են հորինվածք։ Այս մասին Ariana News լրատվական պորտալի հարցազրույցում հայտնել է երկրի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիհուլա Մուջահիդը։

Նրա խոսքով՝ Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադան ավելի վաղ հրամանագիր էր արձակել, որով արգելվում է աղջկան ամուսնացնել առանց նրա համաձայնության։

Մուջահիդը նշել է, որ իսլամական օրենքների հակառակորդների քննադատությունը նոր չէ և առանձնակի ուշադրության արժանի չէ։ Նա նաև պարզաբանել է, որ նոր օրենքը անսահմանափակ իրավունքներ չի տալիս, այլ ընդունվել է դատարանների աշխատանքը հեշտացնելու համար ընտանեկան վեճերի լուծման պրակտիկայում։

The Times թերթը մայիսի 21-ին հայտնել էր, որ Աֆղանստանի իշխանությունները չեղարկել են աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը։ Իրավապաշտպան Խորիա Մոսադիկի խոսքով՝ նոր կարգավորումը նախատեսում է ամուսնության կնքման հնարավորություն աղջկա սեռական հասունության հասնելուց հետո։

Source: https://news.am/hy/news/1037414