Զինտեխնիկան մայիսի 28–ին մինչեւ 12.00 մնալու է Տիգրան Մեծ պողոտայում: Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպասվող շքերթին։

«Ինչ սպառազինություն կա, ինչ-որ կամերաների առաջ անցնի, այդ օրը մինչև ժամը 12:00-ն մնալու է Տիգրան Մեծ փողոցում, որ ով ուզենա գա նայի։ Իհարկե, երկու կողմից ցանկապատեր ենք դնելու, որովհետև ասում եմ՝ երեխեքը հանկարծ չբարձրանան, անզգույշ մի հատ կնոպկի սեղմեն, մի հատ պատահական կրակեն, խայտառակ լինենք։ Այնպես որ, եկեք և տեսեք և հպարտացեք ձեր նոր բանակով։

Իմիջիայլոց մենակ սպառազինությունը չի, ամբողջությամբ նոր հագուստ է լինելու, ներառյալ տոնական հագուստը պատվո պահակախմբի և երգչախմբի»,– ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1037914