ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը կլինի «ճիշտ և շահավետ», և խիստ քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակների միջուկային գործարքը։
«Եթե ես համաձայնագիր կնքեմ Իրանի հետ, դա լավ և ճիշտ համաձայնագիր կլինի, այլ ոչ թե այն, որը կնքել էր Օբաման, որը Իրանին տվել էր հսկայական չափի կանխիկ գումարներ և փաստացի ճանապարհ էր բացել միջուկային զենք ստեղծելու համար», — գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Ըստ նրա, ներկայիս բանակցությունները սկզբունքորեն տարբերվում են 2015 թվականի համաձայնագրից, սակայն ապագա փաստաթղթի վերջնական պարամետրերը դեռևս համաձայնեցված չեն։
Թրամփը նաև ընդգծել է, որ հնարավոր գործարքի մանրամասները մինչև այժմ անհայտ են հանրությանը։
«Դեռ ոչ ոք այն չի տեսել և չգիտի, թե ինչպիսին այն կլինի։ Այն նույնիսկ դեռ վերջնականապես համաձայնեցված չէ», — նշել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Թրամփը քննադատել է իր ընդդիմախոսներին, որոնք արդեն հանդես են գալիս Թեհրանի հետ հնարավոր համաձայնագրի դեմ։
«Մի լսեք անհաջողակներին, որոնք քննադատում են այն, ինչի մասին ոչինչ չգիտեն», — հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ, ի տարբերություն նախորդ ամերիկյան վարչակազմերի, ինքը «վատ գործարքներ չի կնքում»։
Source: https://news.am/hy/news/1037983
World
Թրամփ․ Եթե ես համաձայնագիր կնքեմ Իրանի հետ, դա լավ և ճիշտ համաձայնագիր կլինի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։