Շիրակի մարզ այցելած՝ ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը միայն ելույթ է ունենում, երեխաների հետ լուսանկարվում, քարտեզ եւ թխվածքաբլիթ բաժանում եւ ավարտում այցը։

Բոլոր համայնքներում Փաշինյանը գրեթե նույն տեքստն է ասում՝ խոսելով ընդդիմության մասին, նրանց ունեզրկելու եւ կալանավորելու մասին։

Նշենք, որ Փաշինյանն արդեն այցելել է Սառնաղբյուր, Մարալիկ, Փանիկ, Արթիկ Ազատան։ Միայն Արթիկում է ելույթը եղել բացօթյա, մյուս համայնքներում նա դահլիճային հանդիպում է ունեցել, սակայն միայն ելույթ է ունեցել, որեւէ հարցի չի պատասխանել։

Source: https://news.am/hy/news/1037913