Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը օպերատիվ խորհրդակցությունից հետո հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների հետագա պլանները, հայտնել է իսրայելական բանակը։
Հյուսիսային հրամանատարություն, ապա նաև Լիբանանի տարածքում գործողություններին մասնակցող 401-րդ զրահատանկային բրիգադի շտաբ այցի ընթացքում Զամիրը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը «մտադիր է ուժեղացնել հարվածները «Հեզբոլլահի» դեմ»։
Ըստ նրա, իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել շարժմանը «բոլոր ուղղություններով», իսկ առաջնահերթությունը մնում են երկրի բնակիչների անվտանգությունն ու զինծառայողների պաշտպանությունը։
Գլխավոր շտաբի պետը նաև ընդգծել է, որ բանակը պատրաստ է «անհապաղ վերադառնալ ինտենսիվ ռազմական գործողություններին և շարունակել թուլացնել Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական ռեժիմն ու նրա հնարավորությունները»՝ տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։
Զամիրի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ շարունակվում են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հակամարտության կարգավորման նպատակով։
Լրատվամիջոցների տվյալներով, փաստաթուղթը կարող է ստորագրվել առաջիկա օրերին և, ենթադրաբար, կպարունակի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։
Source: https://news.am/hy/news/1037973
World
Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ մարտական գործողությունների պլանները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։