Հարավային Օսիայում փրկարարները հայտնաբերել են ռուսաստանցի Աննա Տիցի մարմինը, որին որոնում էին լեռնային գետն ընկնելուց հետո, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով տեղական ԱԻՆ-ին։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ռուսաստանցուն գտել են ընկնելու վայրից 35 կմ հոսանքով ներքև։
Իրավապահ մարմինները զննել են մարմինը, այն տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննության համար։ Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ստուգում է ռուսաստանցուն ուղեկցող անձանց գործողությունները, ինչպես նաև ողբերգության վայրում մատուցված ծառայությունների համապատասխանությունը անվտանգության պահանջներին։
1974 թվականին ծնված Աննա Տիցը մայիսի 21-ի երեկոյան ընկել էր երկրի Դզաուի շրջանի Զգուբիր գյուղում գտնվող Լիախվա գետը։ Հարավօսական ԱԻՆ-ի տվյալներով, նա Օսիայից Ուկրաինայում մարտական գործողությունների մասնակիցների մասին ֆիլմի ռեժիսորն էր։ Նրա որոնումներին ներգրավվել էին ավելի քան 200 աշխատակիցներ ԱԻՆ-ից, ՆԳՆ-ից և պաշտպանության նախարարությունից։
Որոնողական աշխատանքները տարվել են մինչև Վրաստանի սահման, դրանց միացել էին նաև վրացի փրկարարները։ Փրկարարական գործողությունը գտնվում էր Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի վերահսկողության ներքո։
Source: https://news.am/hy/news/1037915
World
Հարավային Օսիայում զոհվել է Ուկրաինայում պատերազմի մասին ֆիլմի ռեժիսոր Աննա Տիցը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։