Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը Եվրամիությանը կոչ է անում հանուն Կիևի բացել ռազմական պահեստները։ Նրա խոսքով՝ ռազմական արտադրությամբ Ռուսաստանից հետ մնացող ԵՄ-ն պետք է հրաժարվի թանկարժեք ու «չափից ավելի բարդ» տեխնիկայի թողարկումից, քանի որ դրա արտադրության ծավալները հնարավոր չէ արագորեն մեծացնել։
«Կառավարությունները պետք է բացեն իրենց պահեստները, որպեսզի Ուկրաինային ապահովեն այն ամենով, ինչ նրան անհրաժեշտ է»,- Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Կուբիլյուսը։
Ինչպես նշվում է, պաշտպանության հարցերով եվրահանձնակատարը զգուշացրել է, որ Եվրոպան հրթիռների արտադրության ծավալներով հետ է մնում Ռուսաստանից, քանի որ եվրոպական ընկերությունները թողարկում են չափազանց բարդ ու թանկարժեք զինատեսակներ, որոնց արտադրության մասշտաբները դժվար է մեծացնել։
«Եվրոպացիներն արտադրում են, ինչպես իրենք են ասում, «օտ-կուտյուր» (բարձր նորաձևության) արտադրանք։ Տեխնոլոգիապես չափազանց բարդ..., շատ թանկ ապրանք, որի արտադրությունը հնարավոր չէ արագորեն ընդլայնել»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով եվրոպական երկրներին անցում կատարել ավելի էժան համակարգերի, որոնք կարելի է արտադրել ավելի արագ և մեծ քանակությամբ։
Source: https://news.am/hy/news/1038733
World
Եվրահանձնակատար Կուբիլյուսը ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինայի համար բացել իր զինապահեստները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։