Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։

ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, թունելը հայտնաբերվել է Լիբանանի հարավում՝ Դով լեռան շրջանում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիական անձանց և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին սպառնացող վտանգների դեմ և գործում է քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան», - ասվում է ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ։

Source: https://news.am/hy/news/1037866