Բահրեյնի դատարանը ինը մեղադրյալի դատապարտել է ցմահ բանտարկության, իսկ ևս երկուսին՝ երեք տարվա ազատազրկման՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցելու համար՝ Բահրեյնի դեմ «թշնամական և ահաբեկչական գործողություններ» իրականացնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ նրանք մեղադրվել են գաղտնի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելուն առնչություն ունենալու և դրա հետ կապված ֆինանսական փոխանցումներին օժանդակելու մեջ։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը մայիսի 9-ին հայտարարել է, որ կալանավորել է 41 մարդու, որոնք, իր պնդմամբ, կապված էին ԻՀՊԿ-ի հետ։

Source: https://news.am/hy/news/1037916