Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբացահայտել Մարտի 1-ի գործը։ Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա, Փաշինյանին դա պետք է մանիպուլյացիաները շարունակելու համար։ 8 տարի է իշխանություն է, բայց բացահայտման հարցում 8 մմ անգամ առաջ չի գնացել, նկատել է Խաչատրյանը։ Պատգամավորը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով կհաջողվի վերջ դնել Փաշինյանի միանձնյա կառավարմանը։
Ըստ նրա, հանդիպումների ժամանակ բազմաթիվ բնակիչներ մոտենում և ասում են, որ քվեարկելու են «Հայաստան» դաշինքի օգտին, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել։ «Վախի նման մթնոլորտ Հայաստանում չեմ հիշում»,- հայտարարել է Խաչատրյանը։
Source: https://news.am/hy/news/1037933
Armenia
8 տարի է իշխանություն է, սակայն «Մարտի 1»–ի գործով նախաքննությունը 8 մմ–ով առաջ չի գնացել. Խաչատրյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։